|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Caravisio տուն-քարավանը Nissan-ից 16.10.2014

Քարավանները շատերի համար կարող են անցյալ դարի տրանսպորտ համարվել, սակայն 500 000 ֆունտ ստերլինգ արժեցող գերմանական Knaus Tabbert ընկերության կողմից ստեղծված Caravisio քարավանը ներկայացել է շքեղության ու հարմարությունների նոր շարքով:
9 մետր երկարությամբ, 2.5 մետր լայնությամբ Caravisio քարավանը ղեկավարվում է բարձր տեխնոլոգիական ծրագրերի միջոցով, որոնք կարգավորում են լուսավորությունը, ձայնը և ջեռուցումը: Այն ներկայացվել է Մեծ Բրիտանիայի ազգային Motorhome and Caravan Show-ի ժամանակ Բիրմինգհեմում: 
Քարավանի կոնանման կառուցվածքն այն ավելի աերոդինամիկ է դարձնում և բավականին տեղ խնայում երկու մեկտեղանոց մահճակալի համար: Ջրամատակարարման համակարգը կառավարվում է լոգարանում գտնվող սենսորային էկրանի միջոցով: Nissan e-NV200-ի առավելագույն արագությունն է՝ 122 կմ/ժամ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ