|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Նոր դիզայն Jaguar Feel XE-ի համար Ստելլա Մաքքարթնիից 01.10.2014

Jaguar ընկերությունն և հագուստի դիզայներ Ստելլա Մաքքարթնին, ով հայտնի է նաև որպես the Beatles խմբի անդամներից մեկի` Փոլ Մաքքարթնիի դուստր, համատեղ ներկայացրել են Jaguar XE ավտոմեքենայի հատուկ նախագծված տարբերակը: Jaguar FEEL XE Experience հատուկ թողարկած ավտոմեքենան նախատեսված է եղել տեղափոխելու Փարիզում տեղի ունեցաց "Նորաձևության շաբաթին" (սեպտեմբերի 23 - հոկտեմբերի 1) ներկա հատուկ նշանակության հյուրերին, որի միջոցով նրանք բացահայտել են նաև Փարիզի տեսարժան վայրերը: 
Ավտոմեքենայի արտաքինն էապես չի տարբերվում բնօրինակ մոդելից, իսկ տեխնիկական տվյալներն էլ անփոփոխ են մնացել:  Ավտոմեքենան ամբողջովին պատված է սուպերհերոսների դիմակներով` Մաքքարթնիի գարուն-ամառ 2015 "Superhero" էքսկլյուզիվ հավաքածուից: Այն ամենևին էլ աչքի չի ընկնում շքեղ լուծումներով, սական երկու կողմերն էլ բավականին գոհացած են համատեղ աշխատանքի արդյունքից:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ