|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Volvo-ն ներկայացրել է մանկական նստատեղի բոլորովին նոր կոնցեպտ 31.07.2015

Volvo ընկերությունը, երեխաների ապահով երթևեկության հարցը համարելով կարևորագույններից մեկը, ներկայացրել է մանկական նստատեղի բոլորովին նոր կոնցեպտ:  Նստատեղը դրվում է պտտվող հարթակին` վարորդի կողքին, որը ցանկացած պահին հնարավոր է անշարժ ֆիքսել: Ցանկության դեպքում աթոռը կարելի է նաև շրջել ցանկացած ուղղությամբ, որպեսիզի ետնամասում նստած ուղևերը կարողանա զբաղվել առջևի ուղևորի տեղը զբաղեցրած երեխայի հետ: Այս բացառիկ կոնցեպտուալ մանկական նստատեղն անվտանգ կարող է համարվել, քանի որ առջևի անվտանգության բարձիկը չի գործի:  Հետաքրքրական է, որ հարթակը, որի վրա ամրացվում է նստատեղը, իրենից ներկայացնում է "պահեստ"` նախատեսված փոքրիկի տակդիրները, հագուստը, խաղալիքները, սնունդն ու նրա խնամքի համար անհրաժեշտ մյուս պարագաները պահելու համար։


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ