Մեկօրյա երթուղի

Սևան - Դիլիջան - Հաղարծին - Պարզ լիճ

Հեռավորություն

~ 240 կմ

 

Ճանապարհ

~ 5ժ 20ր․

 

Ճանապարհի տեսակ

Ասֆալտ

 

Ձևաչափ

Հետադարձ

Երթուղի
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ

   

Մեկնարկ՝ Խանջյան 20, Երևան

Caravan Rent a Car-ի գրասենյակ - երթուղու մեկնարկը 10 րոպեից

   

Սևանավանք

IX դարի վանք թերակղզու վրա - պանորամային տեսարան դեպի Սևանա լիճ - մուտքն անվճար

   

Սևանի ափ ըստ ցանկության

Ափամերձ ռեստորաններ - փորձեք սիգ կամ կարմրախայտ հենց Սևանա լճից: Լողալ կարելի է, չնայած նրան, որ ջուրը կարող է սառը լինել նույնիսկ օգոստոսին

   

Եղջերուների արգելավայր վճարովի մուտք - 1000 դրամ/մարդ ըստ ցանկության

Կարճ կանգառ Դիլիջանի ճանապարհին - դուր կգա և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին

   

Դիլիջան

Հայկական Շվեյցարիա - հին քաղաք, ռեստորանններ, հայտնի տեղական ջուր - անպայման փորձեք

   

Հաղարծին վանական համալիր, X-XIII դարեր

Թաքնված խիտ անտառներում, շրջապատված լռությամբ և զովությամբ - լավ եղանակին կարող եք ոտքով հասնել Թաքնված ջրվեժ (~1կմ) (քարտեզ)

   

Պարզ լիճ վճարովի մուտք

Փոքրիկ անտառային լիճ - զիփլայն և թիավարելի նավակներ ամռանը - ձմռանը ճանապարհը կարող է անանցանելի լինել: Լողալ չի թույլատրվում

Սեզոնայնություն և սահմանափակումներ

Նոյեմբեր - Մարտ. դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի ձյունը կարող է մաքրված չլինել - նույնիսկ 4x4 մեքենայով ճանապարհի անցանելիությունը երաշխավորված չէ -  նախապես ճշտեք պայմանները կամ բաց թողեք Պարզ լիճը
 
Թաքնված ջրվեժ Հաղարծինի մոտ. արահետը կարող է ցեխոտ լինել անձրևներից հետո - անհրաժեշտ են հարմարավետ կոշիկներ
 
Երկար երթուղի. մեկնեք վաղ, ցանկալի է՝ ոչ ուշ,  քան 9:00 Երևանից

Ո՞ր մեքենան է հարմար
ՏԵՍՆԵԼ ԱՎՏՈՊԱՐԿԸ

Ապրիլ - Հոկտեմբեր

Kia Rio / Toyota Camry

Ցանկացած մեքենա - ամբողջ երթուղին ասֆալտապատ է

 

Նոյեմբեր - Մարտ

Kia Seltos / Toyota RAV4

Կրոսովեր կամ 4x4 - բայց նույնիսկ դրանք չեն երաշխավորում դեպի լիճ տանող ճանապարհի անցանելիությունը ձմռանը

Օրվա մոտավոր բյուջե

Հաշվարկը մոտավոր է - գները կարող են փոփոխվել: Հիմնված է Kia Rio-ի վրա զբոսաշրջության բարձր սեզոնին

Անձանց քանակը: 2
Kia Rio-ի վարձակալություն (1 օր)
Գինը բարձր զբոսաշրջային սեզոնին – caravan.am
~ 26 000 դրամ
Վառելիք (~270 կմ) ~ 14 000 դրամ
Ձուկ Սևանում
~ 6 000 դրամ / անձ x 2
~ 12 000 դրամ
Ընթրիք Դիլիջանում կամ Պարզ լճում
~ 8 000 դրամ / անձ x 2
~ 16 000 դրամ
Պարզ լիճ - մուտք
մեքենայի համար
~ 1 000 դրամ
Ընդամենը
2 անձի համար
~ 69 000 դրամ
~ 34 500 դրամ / անձ

Ինչ տեսնել եվ Անել

Թաքնված ջրվեժ Հաղարծինի մոտ

նայել քարտեզի վրա

~1կմ հետիոտն վանքից - մենություն, անտառ, մաքուր օդ - միայն լավ եղանակին - այնտեղ և հետ՝ մոտ մեկ ժամ

Եղջերուների արգելավայր

Պարզ լիճ չհասած - եղջերուները մոտիկից, իդեալական է երեխաների հետ

Զիփլայն և թիավարելի նավակներ Պարզ լճում

Անտառային լիճ - ամռանը գործում են ատրակցիոններ - երթուղու վերջնակետը

Գաստրոնոմիկ ուղեցույց

Սիգ և կարմրախայտ․ Ռեստորաններ Սևանի ափին - ձուկը հենց լճից
 
Հայկական խոհանոց․ Հին Դիլիջանի ռեստորաններ - խորհուրդ ենք տալիս փորձել անտառային սնկով կերակրատեսակններ
 
Դիլիջանի հանքային ջուր․ Պորձեք խմելու ջուրը հենց փողոցի աղբյուրներից

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ են Սևան տանող ճանապարհի երկայնքով մանեկեններ կանգնած

Ճանապարհի եզրին կանգնած մանեկենները տեղական «գովազդային վահանակ» են․ դրանք ցույց են տալիս, որ այստեղ թարմ ձուկ է վաճառվում։ Հաճախ մանեկենների փոխարեն նույն կերպ կանգնում են հենց վաճառողները՝ ձեռքով ցույց տալով ձկան չափսը, որպեսզի գրավեն անցնող վարորդների ուշադրությունը

 

Ի՞նչ են Սևան տանող ճանապարհի երկայնքով վաճառվող վառ նարնջագույն ապրանքները

Դա չիչխանն է՝ վայրի հատապտուղ, որը հիմնականում աճում է այս տարածաշրջանում։ Ճանապարհի երկայնքով վաճառում են ինչպես թարմ չիչխան, այնպես էլ բնական չիչխանի հյութ

 

Ինչպիսի՞ն է ճանապարհը Երևանից դեպի Պարզ լիճ

Ամբողջ երթուղին անցնում է լավ վիճակում գտնվող ասֆալտապատ ճանապարհներով։ Երևանից մինչև Սևան ճանապարհը ժամանակակից երկգոտի մայրուղի է։ Սևանից հետո ճանապարհն անցնում է Սեմյոնովի լեռնանցքով (մոտ 9.5 կմ, շուրջ 15 րոպե)։
Պարզ լճից առաջ վերջին հատվածն անցնում է գեղատեսիլ անտառային ոլորաններով։ Ճանապարհի շրջադարձերը հարթ և հեշտ են, ուստի այն հարմար է նույնիսկ լեռնային ճանապարհներով վարելու քիչ փորձ ունեցող վարորդների համար

Ընտրեք մեքենան սեզոնի համար և ամրագրեք հիմա

Ամրագրել մեքենա caravan.am-ով 

Ավելի շատ գաղափարներ Երևանից մեկօրյա ուղևորությունների համար

Հայաստանն անիվներով — Բլոգ