|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Duster քրոսովերը վերածել են շքեղ կաբրիոլետի

Ռումինական AutoK9 ընկերությունը կաբրիոլետ թափքով քրոսովեր է ներկայացրել, որի ստեղծման համար պահանջվել է 4 ամիս ժամանակ և 30.000 եվրո գումար:

Duster քրոսովերը վերածել են շքեղ կաբրիոլետի 27.08.2020

Ռումինական AutoK9 ընկերությունը, որը մասնագիտացված է Dacia մակնիշի ավտոմեքենաների ձևափոխությունների վրա, հերթական նախագիծն է իրականացրել:  

Նորույթը երկրորդ սերնդի Duster քրոսովերի վերածնունդն է շքեզ կաբրիոլետի:

 

Այն ստեղծվել է ավտովթարի հետևանքով բավականաչափ վնասված ավտոմեքենայից, որի վերականգնման և ձևափոխման համար պահանջվել է 4 ամիս ժամանակ և 30.000 եվրո գումար: Արտաքին փոփոխություններից հետո քրոսովերն ունի ընդամենը երկու դուռ, իչպես նաև փոփոխությունների է ենթարկվել ռադիատորի ցանցը, լայնացվել են անիվային կամարները, իսկ անվասկավառակները փոխարինվել են սև գույնով:

 

Սրահի նստատեղերը պատված են սպիտակ կաշվով՝ թարմացված փայտե դեկորատիվ էլեմենտներով: Ավտոմեքենան նաև հագեցած է մուլտիմեդիա համակարգով՝ Tesla-ի և Volvo-ի նոր մոդելների ոճի համաձայն:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ